«Հասարակական կարծիքի» հիմնադրամի անցկացրած հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը կամ 38%-ը վստահ է, որ առաջիկա երեք տարում Ռուսաստանի եւ Արեւմուտքի տնտեսական, մշակութային եւ մարզական կապերը կվերականգնվեն:
Հարցվածների 33%-ը նույնպես չի բացառել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կապերի վերականգնումը, սակայն կարծում է, որ իրադարձությունների նման զարգացումը տեղի կունենա անհամեմատ ավելի ուշ: Ըստ հարցման արդյունքների՝ այդ հարաբերությունների վերականգնմանը չի հավատում ռուսաստանցիների 7%-ը:
ՀԿՀ-ի տվալներով՝ ռուսաստանցիների 74%-ը կցանկանար ՌԴ-ի եւ Արեւմուտքի տնտեսական, մշակութային եւ մարզական կապերի վերականգնում։ Դրան դեմ է ռուսաստանցիների 8%-ը, իսկ յուրաքանչյուր տասներորդը չգիտի, թե ինչ ասի այդ առիթով:
«Հասարակական կարծիքի» հիմնադրամը համառուսաստանյան հարցումն անցկացրել է 2022-ի մարտի 18-20-ին՝ Ռուսաստանի Դաշնության 53 տարածաշրջանների 104 բնակավայրերում՝ 18-ից բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում: