Հունգարիայի մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ հայ ըմբիշները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ։
Մասնավարապես, 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 6:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Սանան Սուլեյմանովին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:
63 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հրաչյա Պողոսյանն էլ 9։0 հաշվով հաղթանակ է տարել Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվելուց հետո 6:5 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանին։ Ռուդիկ Մկրտչյանը նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ: