Ըստ Միջազգային գործերով Իրանի ԿԲ փոխնախագահ Մոհսեն Քարիմիի՝ Իսլամական Հանրապետության իշխանությունները, հիմնվելով վերջին տարիներին պատժամիջոցների տակ լինելու իր հարուստ փորձի վրա, Մոսկվային ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու եւ ներկայիս պայմաններում համագործակցելու եղանակներ են առաջարկել։
«ԱՄՆ-ի եւ թշնամական երկրների գերիշխանության ազդեցությունից ձերբազատվելու համար անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել, որոնք էլ առաջարկել է ռուսական կողմին»,- ասել է Քարիմին։
Իրանի ղեկավարությունը արեւմտյան ու հատկապես ամերիկյան պատժամիջոցներին հակազդելու քառասնամյա փորձ ունի։ Այդ ընթացքում Թեհրանը տնտեսության բոլոր ոլորտներում իր կողմնորոշումը փոխել է դեպի սեփական ապրանքների արտադրություն։
Միեւնույն ժամանակ արտաքին առեւտրային գործողությունները եւս բարձր մակարդակի վրա է պահում։ Արեւմտյան պատժամիջոցներն ու եվրոպական երկրների հետ առեւտուր անելու հնարավորության բացակայությունը հաշվի առնելով` Իրանն ամբողջությամբ շրջվել է ասիական տարածաշրջանի, մասնավորապես Չինաստանի կողմը։