Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ շարունակվող բանակցային գործընթացին:
Պուտինը երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ Ստամբուլում ռուս եւ ուկրաինացի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների փուլն անցկացնելուն աջակցելու համար:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաեւ քննարկել են հումանիտար հարցերը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում: Անդրադարձ է արվել երկկողմ համագործակցության զարգացման հարցերին։
Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի համար առաջնահերթություն է Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը։
Էրդողանն ընդգծել է, թե կողմերի համար կարեւոր է գործել ողջախոհությամբ եւ պահպանել երկխոսությունը: Նա շեշտել է, թե Թուրքիան ցանկանում է, որ խաղաղության իր ջանքերը պսակվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպմամբ: