Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն Ֆրանսիայի կառավարությանը, Եվրոպական միությանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել է պաշտպանել Արցախի բնակչությանը եւ մշակութային ժառանգությունը:
«Մինչ միջազգային հանրությունն ամբողջովին ներգրավված է Ուկրաինայում պատերազմի մեջ, ես դարձյալ խնդրում եմ կառավարությանը, Եվրոպական միությանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջամտել եւ պաշտպանել հայ բնակչությանը եւ մշակութային ժառանգությունը»,- Ֆեյսբուքում գրել է Վալերի Բուայեն եւ իր այս գրառմանը կից Դադիվանքի հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ լուսանկարներ է հրապարակել: