Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պետք է անվտանգության մեխանիզմ ստեղծեն Եվրոպայում:
Ըստ Ցզինպինի՝ Չինաստանը խորապես ցավում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հասել է ներկայիս կետին:
«Աշխարհը պետք է աջակցի ՌԴ-ի եւ Ուկրաինայի երկխոսությանը, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնի: Չինաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինային եւ փախստականներին ընդունող երկրներին»,- ասել է Սի Ցզինպինը:
Չինաստանի նախագահի կարծիքով՝ Ուկրաինայի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման համար կարող են պահանջվել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ:
Նա նշել է, որ Չինաստանը եւ ԵՄ-ն պետք է կանխեն ուկրաինական ճգնաժամի հետեւանքների տարածումը, հատկապես համաշխարհային տնտեսության վրա: