ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետեւեն մամուլի համար հայտարարությունները:
Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: