Հռոմի Ֆրանցիսկոս պապն իրեն Մալթա այցի շրջանակում ուղեկցող ամերիկյան NBC News-ի լրագրողին հայտնել է, որ դիտարկում է Ուկրաինա այցելելու հնարավորությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդը վերջին ամիսներին նամակներ է ստացել, այդ թվում Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից՝ այցելելու Ուկրաինայի մայրաքաղաք: