«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում Գորիս-Կապան-Քաջարան մայրուղու 13,5 կմ հատվածում վնասվել է գազատարը։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքների, Գորիսի եւ Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաեւ Արցախի գազամատակարարումը: