Եվրամիության առաջնորդները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ուրբաթ օրը տեսակապի միջոցով բանակցել են Չինաստանի նախագահ, Չինաստանի կոմկուսի առաջնորդ Սի Ցզինպինի հետ՝ ակնկալելով Պեկինի աջակցությունն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործում։
Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ երկու կողմերը շատ հարցերում միանգամայն հակադիր տեսակետն են արտահայտել, այդուհանդերձ, Եվրահանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Չինաստանը կօգտագործի խոշոր գերտերության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամի իր կարգավիճակը՝ համոզելու համար Ռուսաստանին դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:
Պաշտոնական Պեկինը հայտարարել է, որ հակամարտ կողմերից ոչ մեկին չի աջակցում՝ միաժամանակ ընդգծելով Ռուսաստանի հետ իր անսահմանափակ գործընկերային հարաբերությունը: