ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը MSNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։ Դա, ըստ ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ քաղաքականությանը հարիր չէ:
Հարիսը նշել է, որ ԱՄՆ քաղաքականությունն ի սկզբանե նպատակ է ունեցել ստիպելու Ռուսաստանին կրել «իրական կորուստներ կոշտ պատժամիջոցների միջոցով», ինչպես նաեւ հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային եւ խաղաղ բնակիչներին:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել էր, որ Ռուսաստանում իշխող ռեժիմի փոփոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ։ Ռուսաստանում ռեժիմի փոփոխության ծրագրերի բացակայության մասին հայտարարել են նաեւ Բրիտանիայում։