Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցություն ավելացնելուն:
Հաբեքը նշել է, որ այն ամենով հանդերձ, ինչ Գերմանիան անում է Ուկրաինայի համար, միաժամանակ շատ ուշադիր հետեւում է, որ անխոհեմ քայլ չանի, ու չափը չանցնի:
«Հակառակ դեպքում Գերմանիան կվերածվի ռուսական զորքի հարձակման թիրախի»,- հայտարարել է Գերմանիայի փոխկանցլերը:
Հաբեքի կարծիքով՝ Ուկրաինայի համար դժվար է ըմբռնել խնդրի նման ձեւակերպումը։
Փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը հայտնել է նաեւ հաջորդ շաբաթ օրինագծերի փաթեթ ներկայացնելու մտադրության մասին: Նախագիծը միտված է նվազեցնելու Գերմանիայի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից՝ ի հաշիվ էներգիայի վերականգնվող աղբյուրների առավել լայն օգտագործման: