ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից եւ թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն եւ գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու եւ Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի եւս չբարդացնելու նպատակով: