Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը կես միավոր է հետ մնում Եվրոպայի անհատական առաջնության առաջատարից:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանն ունի 7 միավոր, իսկ առաջատարը` Գերմանիայի ներկայացուցիչը` Մատիաս Բլուբաումը, 7,5: Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը ունեն 6,5-ական միավոր: Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: 11 տուրից բաղկացած եւ շվեյցարական մրցակարգով անցկացվող Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մարտի 26-ին եւ կեզրափակվի ապրիլի 7-ին: Մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար, եւ երրորդը` 10 հազար եվրո: