Ըստ հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալության՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»:
Կիմ Յո Չժոնը ԿԺԴՀ-ի դեմ նախազգուշական հարված հասցնելու մասին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկիի զգուշացումը շատ մեծ սխալ է համարել:
Սո Ուկը ապրիլի 1-ին հայտարարել էր, որ Հարավային Կորեայի զինված ուժերը մեծաքանակ եւ տարատեսակ հրթիռներ ունեն, որոնք հնարավորություն ունեն Հյուսիսային Կորեայում ճշգրիտ եւ արագ խոցելու ցանկացած թիրախ:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի կողմից հարվածի նախապատրաստում արձագանքելու դեպքում համարժեք պատասխան հարված կլինի:
ՍԺո Ուկը նաեւ խոստացել է շարունակել հակահրթիռային պաշտպանության առաջավոր բազմամակարդակ համակարգի մշակումը, որից զուրկ է Հյուսիսային Կորեան: