Ըստ աֆղանական Khaama Press գործակալության՝ Չինաստանի իշխանությունները համաձայնել են ընդունել այն դիվանագետների հավատարմագրերը, որոնք «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն ուղարկել են ՉԺՀ-ում Աֆղանստանի դեսպանություն:
Աֆղանստանի արտգործնախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին լրագրողներին հայտնել է, որ երկրի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ-ին հումանիտար օգնության եւ աֆղանական մշակույթի ու արտադրանքի՝ Չինաստան ներմուծելու թույլտվության համար:
Մութաքին նշել է, որ վերջին երկու տասնամյակների անկայունությունը երկրում ավարտվել է, ինչի շնորհիվ Աֆղանստանը Կենտրոնական ու Հարավային Ասիայի միջեւ կարող է տնտեսական կենտրոն եւ կապող օղակ դառնալ: