Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այս շաբաթ կայցելեն Կիեւ։
Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Էրիկ Մամերը հայտնել է, որ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները Կիեւում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ապրիլի 9-ին Վարշավայում կմասնակցեն Ուկրաինային նվիրված միջոցառման։