ՌԴ Մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել 86-ը 86-ով ձեւաչափով: Ցուցակում ներառվել են նաեւ «Ռոսատոմ»-ի աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը նրանց բացառել է:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ գերիների թվում եղել են եւս ավելի քան տասը ռուսաստանցի նավաստիներ, սակայն նրանց վերադառնալու հնարավորություն դեռ չի ընձեռվել: Բացի այդ՝ Մոսկվան աշխատում է 90 հեռավար վարորդներին վերադարձնելու ուղղությամբ:
Նախօրեին ՌԴ ՊՆ-ն Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինվորականներին, ազգայնականներին եւ օտարերկրյա վարձկաններին առաջարկել է դադարեցնել դիմակայությունը եւ քաղաքից հատուկ միջանցքով դուրս գալ Կիեւի վերահսկման տակ գտնվող Զապորոժիեի կողմը: