ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունից հայտնել են, որ 2022-ի ապրիլի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա էր։
Լիճը 18 սանտիմետրով շարունակում է զիջել նախորդ տարվա նույն օրվա նիշին, սակայն 8 սանտիմետրով ավելացել է այս տարվա փետրվարի սկզբին գրանցված նիշի համեմատ։
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարից ապրիլի 4-ը Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 23 միլիոն 503 խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։