Արեւմուտքը ձգտում է տնտեսության եւ էներգետիկ ոլորտի խնդիրները լուծելու Ռուսաստանի հաշվին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավելել է, որ «Գազպրոմ» ընկերության վրա վարչական ճնշման կոպիտ միջոցների հետեւանքով եվրոպական մի շարք երկրներում նկատվում է էներգետիկ ոլորտի իրավիճակի վատթարացում:
ՌԴ նախագահը նշել է, որ Արեւմուտքը փորձում է տնտեսության եւ էներգետիկ ոլորտում սեփական սխալները բարդել Ռուսաստանի վրա եւ դրանց հետեւանքով առաջարկած խնդիրները լուծել կրկին Ռուսաստանի հաշվին:
«Ավելին, արդեն լսում ենք նաեւ պաշտոնատար անձանց հայտարարությունները մեր որոշ ակտիվների հնարավոր սառեցման մասին։ Չպետք է մոռանալ, որ դա երկսայր սուր է»,- շեշտել է Պուտինը: