ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված կլինի փոխգործակցել Ռուսաստանի հետ եւ հաղթահարել դժվարությունները հարաբերություններում, որոնք կտրուկ փոխվել են 1990-ականների սկզբից:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանը հետ է կանգնել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարար համաձայնագրից, որը 1990-ականներին դյուրացնում էր դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը:
Նա նշել է, որ դաշինքը եւ Ռուսաստանը չկարողացան հասնել այնպիսի փոխգործակցության, որին վերջին տարիներին ձգտում էին ՆԱՏՕ-ի երկրները։
Ստոլտենբերգը շեշտել է, որ այնուամենայնիվ, Ռուսաստանը հարեւան է, եւ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի հաղթահարել հարաբերություններում առկա դժվարությունները: