Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջեւ դրված խնդիրների կատարումը:
ՌԴ խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
«Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում:
Խաղաղապահ զորախմբի ինժեներական եւ սակրավորական խմբերը շարունակում են ստուգել եւ մաքրել տարածքը ականներից եւ չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,25 հա տարածք, վնասազերծվել է 1 պայթուցիկ առարկա։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: