Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է մինչեւ 100 միլիոն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Կիեւին, այդ թվում հակատանկային համակարգեր:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ սա 2021-ի օգոստոսից Կիեւի համար Պենտագոնի պահեստներից զինամթեքի կամ տեխնիկայի վեցերորդ հատկացումն է: Բլինքենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները կշարունակեն Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով օգնություն տրամադրել: ԱՄՆ-ը նաեւ տնտեսական եւ հումանիտար օգնություն ցույց կտա Կիեւին: