ՉԺՀ արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանի տեսանկյունից Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցությունների համար բոլոր կողմերը պետք է հեռանկարներ ստեղծեն:
«Ընթացիկ բանակցությունները բախվում են անսպասելի բարդությունների եւ խոչընդոտների»,- նշել է Վան Ինը եւ հավելել, որ երկխոսությունն, այդուհանդերձ, անհրաժեշտ է, քանի դեռ հրադադարի ու խաղաղության հույս կա:
ՉԺՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Չինաստանն այդ առումով կշարունակի կառուցողական դեր խաղալ՝ հիմնվելով օբյեկտիվ եւ արդարացի դիրքորոշման վրա: