ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը հայտնել է, որ փետրվարի 18-ից ի վեր այսպես կոչված Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ավելի քան 12 հազար բնակիչներ ՌԴ քաղաքացիություն ստանալու հայտ են ներկայացրել:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ 2022-ի սկզբից ի վեր բոլոր փաստաթղթերը ձեւակերպելուց հետո արդեն ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 1500 մարդ:
2019-ից Ռոստովի մարզի տարածքում շարունակում են գործել ռուսաստանյան անձնագրեր տալու կենտրոններ, որտեղ ինքնահռչակ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի բնակիչները փաստաթղթեր են ներկայացնում դյուրացված ռեժիմով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: