Ըստ Ռուսաստանում Ֆրանսիայի հյուպատոսության հայտարարության՝ Ռուսաստանի քաղաքացիներին Ֆրանսիա մուտք գործելու համար այլեւս պատվաստման հավաստագրեր, թեստերի բացասական արդյունքներ, ինչպես նաեւ մուտքի համար ծանրակշիռ պատճառների հատուկ հիմնավորումներ պետք չեն:
Ֆրանսիան ավելի վաղ վերսկսել է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրերի տրամադրումը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով ներկայում դեպի Ֆրանսիա ուղիղ չվերթեր չկան: Առայժմ Ռուսաստանից Ֆրանսիա կարելի է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով: