Ըստ գերմանական DPA գործակալության՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչը հայտնել է, որ Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը մտադիր չէ հանդես գալու նոր հայտարարություններով անցյալում Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության վերաբերյալ:
Մերկելի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելուց հետո Մերկելից ստացված գրավոր հայտարարությունները դեռեւս հրատապ են:
Փետրվարի 25-ին Մերկելը դատապարտել էր Ռուսաստանի ռազմական գործողությունը՝ այն որակելով «բեկումնային իրադարձություն Եվրոպայի պատմության մեջ սառը պատերազմի ավարտից հետո»: Մարտի 4-ին նախկին կանցլերը հայտնել էր, որ 2008-ին Ուկրաինայի արագացված անդամակցումը ՆԱՏՕ-ին չսատարելը միանգամայն ողջամիտ որոշում է համարում:
Տեղական զանգվածային լրատվամիջոցները վերջին շաբաթներին Մերկելին քննադատում էին վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ իբր ոչ բավարարր կոշտ դիրքորոշման համար, երբ նա զբաղեցնում էր կանցլերի պաշտոնը:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ավելի վաղ հայտարարել էր, որ Մերկելը սխալ քաղաքականություն է վարել Ռուսաստանի նկատմամբ, եւ հավելել, որ ինքը չպետք է հավանություն տար «Հյուսիսային հոսք-2»-ին: Շտայնմայերը Գերմանիայի նախագահ է 2017 թվականից: Նախքան այդ նա երկու անգամ նշանակվել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնում: