Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի դեսպանությունը վերսկսում է իր գործունեությունը Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:
«Մեր գործունեությունը ժամանակավորապես տեղափոխել էինք Չեռնովցի, որը վերածվել էր լոգիստիկ կենտրոնի։ Իսկ այսօր վերադարձել ենք տուն՝ Կիեւ։ Վաղվանից կշարունակենք աշխատանքը՝ ներառյալ հյուպատոսական ծառայությունների մատուցումը նույն շենքում՝ Փանաս Միրնի 22 հասցեում»,- ասված է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։
Թուրքական առաքելությունը չէր լքել Ուկրաինան եւ գործունեությունը շարունակում էր Ուկրաինայի արեւմուտքում՝ Չեռնովցի քաղաքում։