Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում հայտարարել է, որ Եվրախորհրդարանում իրեն փոխանցել են, թե հարկավոր է հնարավորինս արագ վերջ դնել հակամարտությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ դադարեցնել Ուկրաինային զինելը:
Բորելը հավաստիացրել է, որ բոլորի պես ինքն էլ է ձգտում հասնելու ռուս-ուկրաինական կրակի դադարեցմանը: «Բայց եթե ամեն բան ավարտվի միլիոնավոր փախստականներ եւ հազարավոր զոհվածներ ունեցող ավերված ու պարտված երկրով, այդ մեկը չենք ցանկանում: Ուրեմն պետք է շարունակենք զինել Ուկրաինային»,- ասել է բարձրագույն հանձնակատարը:
Բորելը հավելել է, որ ուկրաինական բանակի ռազմական օգնության ֆինանսավորման նպատակով «ԵՄ-ի հատկացրած մեկ միլիարդ եվրոն այնքան էլ նշանակալի գումար չէ, եթե համեմատենք՝ որքան է ԵՄ-ն օրական ծախսում ՌԴ-ից վառելիք գնելու վրա»: