Times of India պարբերականը հայտնել է, որ Հնդկաստանի Մումբայ քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի XE ենթատեսակով վարակվելու առաջին դեպքը: Ըստ պարբերականի՝ նոր տարբերակը համարվում է ավելի վաղ հայտնաբերված «Օմիկրոն» մանրէահիմքի BA.1 եւ BA.2 ենթատեսակների հիբրիդը:
XE ենթատեսակն առաջին անգամ հայտնաբերվել է 2022-ի հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախնական գնահատմամբ՝ «Օմիկրոն» մանրէահիմքի XE ենթատեսակը կարող է մինչեւ այժմ դրսեւորված տեսակներից ամենավարակիչը լինել:
Համավարակի ամբողջ ընթացքում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 43 միլիոն դեպք, մահացել է շուրջ 521 հազար մարդ: