Ամերիկյան CNN գործակալության հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեխաների նկատմամբ:
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ եւ աղջկա, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի անդամների նկատմամբ»,- հայտարարել է պաշտոնյան:
Լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք խոսքը Մարիա Պուտինայի եւ Եկատերինա Տիխոնովայի մասին է, պաշտոնյան դրական պատասխան է տվել: