Աբու Դաբիի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունն արգելել է հունիսի 1-ից պլաստիկե տոպրակների օգտագործումը էմիրության տարածքում:
Նշված քայլն Արաբական Միացյալ Էմիրություններում 2020-ին մեկնարկած քաղաքականության մաս է կազմում, որի նպատակը շրջակա միջավայրի պաշտպանությունն է ու պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ:
Մինչեւ հունիս լայնամասշտաբ քարոզչական արշավ կիրականացվի էմիրության բնակիչներին նոր կանոնների մասին տեղեկացնելու համար: