Երբ ասում ենք՝ Լոռվա աշխարհ, հասկանում ենք Հովհաննես Թումանյան, Ստեփան Զորյան, Հրանտ Մաթեւոսյան, ինչո՞ւ ոչ՝ Հրաչյա Սարուխան եւ էլի շատերին։ Ունենք ասելիքով ու տեսակով շատ հզոր ճանապարհ անցած մարդիկ: Ինքս այն փոքրաթիվ երջանիկներից եմ եղել, որ մեր քաղաք ժամանած բոլոր գրողներին՝ դասականներից սկսած, սիրով ընդունել են։ Վանաձորում կար այդ աշխարհը, իսկ այսօր քաղաքում ունենք գրական նոր աշխարհ, նոր ասելիք: