Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։ Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն:
Հայ շախմատիստն ապրիլի 6-ին անցկացված վերջին` 11-րդ տուրում սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի է խաղացել իսպանացի Խայմե Լատասայի հետ` կատարելով ընդամենը 6 քայլ: Այդպիսով նա վաստակել է 8,5 միավոր եւ նվազագույնն ապահովել իր տեղն առաջին եռյակում:
Ի վերջո Գաբրիել Սարգսյանը գրավել է 2-րդ տեղը, քանի որ նրա հետ հավասար ընթացող գերմանացի Մատիաս Բլյուբաումը նույնպես ոչ-ոքի ավարտել է իր պարտիան, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավել է առաջին տեղը եւ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի չորս շախմատիստներ` Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը, 11 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր եւ տեղեր զբաղեցրել 9-31-րդ հորիզոնականներում: