ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: