Ըստ բրիտանական BBC-ի՝ Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների 20 տոկոսը, նախնական տվյալներով, սպայական կազմից է:
Ռուսաստանյան պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է 1084 ռուսաստանցի զինծառայող, որոնց անունները պաշտոնապես հրապարակվել են: Զոհերի թվում 217 սպաներ են՝ կրտսեր լեյտենանտից մինչեւ գեներալ:
Մինչդեռ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը պնդում է, որ իրականում պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 18 հազար 600 ռուսաստանցի զինծառայող:
Ապրիլի 6-ի դրությամբ, ըստ BBC-ի, զոհերի թվում են 10 գնդապետ, 20 փոխգնդապետ, 31 մայոր, 155 կրտսեր սպա, ինչպես նաեւ 7 գեներալ: Մոսկվան պնդում է, որ զոհվել է ընդամենը մեկ բարձրաստիճան սպա՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին: