Բրիտանական The Economist պարբերականի տվյալներով՝ աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում է այն երկրներում, որոնց կառավարությունները Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում արդարացրել են Ռուսաստանի քայլերը կամ վերջինիս նկատմամբ չեզոք դիրքորոշում են ընդունել:
Economist Intelligence Unit վերլուծաբանական ստորաբաժանումը, գնահատելով աշխարհի երկրների դիրքորոշումներն Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» սկսվելու պահից, պետությունները բաժանել է երեք խմբի՝ արեւմտամետ, ռուսաստանամետ եւ չեզոք:
Այսպես, 131 «արեւմտամետ» երկրների բնակչությունը աշխարհի ընդհանուր բնակչության ընդամենը 36 տոկոսն է, մինչդեռ գործնականում մոլորակի բնակչության երկու երրորդը բնակվում է այն 28 երկրներում, որոնց կառավարություններն ունեն կա՛մ չեզոք, կա՛մ էլ ռուսաստանամետ դիրքորոշում:
Պարբերականը «ռուսաստանամետ» կատեգորիային է դասել 28 երկրներ՝ ներառյալ Չինաստանը, Պակիստանը, Եթովպիան, Էրիթրեան եւ Սիրիան:
«Չեզոք երկրների» ցանկ է մտել 32 պետություն, դրանց թվում նաեւ Բրազիլիան եւ Հնդկաստանը: Մինչդեռ պնդում են, թե Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության շուրջ մեկ երրորդը, խեղաթյուրում են արդյունքները: