Ուկրաինայից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների ու հայերի ՊՇՌ հետազոտությունները, ՀՀ Կառավարության որոշմամբ, կարվեն անվճար՝ այդ երկրից ժամանող հայերի սոցիալ-ֆինանսական բեռը թեթեւացնելու համար:
Նույն որոշմամբ սահմանվել է նաեւ, որ ՀՀ սահմանային անցակետերում հնարավոր կլինի ՊՇՌ թեստի փոխարեն ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք։
Որոշ փոփոխություններ են արվել նաեւ ՀՀ ժամանող օդանավերի անձնակազմերի, միջպետական բեռնափոխադրումներ կատարող վարորդների, գնացքների մեքենավարների համար։
Նոր որոշմամբ նրանք Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են։ Բայց եթե մինչեւ հաջորդ մեկնումը ՊՇՌ կամ արագ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնեն, կարող են այդ ընթացքում դուրս գալ ինքնամեկուսացումից: