Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիեւին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Թուրքիան քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ հենց Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Ըստ Քալընի՝ քննարկումները դեռեւս սկզբնական փուլում են, սակայն սկզբունքորեն դրական են, քանի որ Թուրքիան ցանկանում է աջակցել Ուկրաինային եւ վերջ դնել հակամարտությանը:
«Բանակցություններ ենք վարել Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Բանակցել ենք նաեւ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ, սակայն ռազմական ոլորտում կան բազմաթիվ մանրուքներ, որոնք պետք է մշակեն մեր զինվորականները նախքան դրանք ստորագրելը»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը: