Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը Հունաստանի խորհրդարանում վրդովել է հույն պատգամավորներին եւ քաղաքական սկանդալ հրահրել։
Ուկրաինայի նախագահին ողջունել են միայն իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները, մյուսները՝ ոչ։
Բանն այն է, որ երբ Ուկրաինայի նախագահի ելույթի ժամանակ կադրում հայտնվել են գրոհայիններ, որոնց Զելենսկին ներկայացրել է իբրեւ էթնիկ հույներ ուկրաինական ազգայնական «Ազով» գումարտակից, որի մարտիկների դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել, հույն պատգամավորները վրդովվել են։
Հունաստանի ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ-առաջադիմական դաշինք» կուսակցության քարտուղար Օլգա Գերովասիլին հայտարարել է, որ նման միջոցառումների կազմակերպումն անընդունելի է:
«Առաջիկայում կունենանք կուսակցությունների առաջնորդների խորհրդակցություն եւ բացատրություններ կպահանջենք խորհրդարանի նախագահ Տասուլասից՝ արդյո՞ք նա տեղեկացված է եղել եւ համաձայնություն է տվել»,- ասել է հույն պատգամավորը:
Պատգամավորները մտադիր են Հունաստանի խորհրդարանի խոսնակ Կոնստանտինոս Տասուլասից պատասխան պահանջելու: