Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ պարբերաբար փորձում է կապ հաստատել ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ, բայց ապարդյուն:
«ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին եւ ես փետրվարի կեսերից պարբերաբար փորձում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ կապ հաստատել երկխոսությունը շարունակելու համար։ Առանձնապես հաջողության չենք հասել, որովհետեւ ռուսները չեն պատասխանում»,- ասել է նա ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ։
Թեժ գիծը, որ հատուկ ստեղծվել է հնարավոր հակամարտությունների լուծման համար, առայժմ ըստ նշանակության չի օգտագործվել: