Ամերիկյան Տեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը կարգադրել է նահանգի անօրինական ներգաղթյալներին ավտոբուսներով ուղարկել Վաշինգտոն՝ ի նշան 2022-ի մայիսի վերջին նախատեսվող ԱՄՆ մուտքի կանոնների մեղմացման դեմ բողոքի։
Տեխասի նահանգապետը հայտարարել է, որ Տեխասի տեղական իշխանությունները որոշել են Բայդենի վարչակազմի օրոք երկրում լցված անօրինական ներգաղթյալներին հատուկ ավտոբուսներ տրամադրել՝ Վաշինգտոն եւ Կոլումբիայի օկրուգ հասցնելու նպատակով:
«Անօրինական ներգաղթյալներին ուղարկում ենք ԱՄՆ-ի մայրաքաղաք, որտեղ Բայդենի վարչակազմը կկարողանա ավելի լավ հոգ տանել այն մարդկանց համար, որոնց նա թույլ է տալիս անարգել հատել երկրի պետական սահմանը»,- հայտարարել է նահանգապետը: