Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը մոտ օրերում կամ տեսանելի ապագայում կավարտվի:
«Հուսով ենք, որ հատուկ գործողությունը Ուկրաինայում մոտ օրերս կամ տեսական ապագայում կհասնի իր նպատակին կամ կավարտվի բանակցությունների ճանապարհով»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայում գործողությունը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով, եւ դա կախված է Ուկրաինայի դիրքորոշումից, ռուսական կողմի պայմանների ընդունումից: