ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալու Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից: Պատասխանելով ԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու մասին հարցին՝ Մանտուրովը լրագրողներին ասել է, որ նման առաջարկներ չկան, եւ չկան համապատասխան քննարկումներ:
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից ՌԴ-ի հեռացումը չի քննարկվում
