Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Իտալիան պատրաստ է հանդես գալու որպես Ուկրաինայի ավտանգության երաշխավոր եւ անհրաժեշտ է համարում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում միջազգային միջնորդների ներգրավումը:
Il Messaggero պարբերականին տված հարցազրույցում Դի Մայոն նշել է, թե Իտալիան պաշտպանում է բանակցային գործընթացը՝ հավատալով դրանում Թուրքիայի դերին: Նա ընդգծել է, որ Իտալիան աշխատում է հաշտության խորհրդաժողովի կազմակերպման վրա, որի օգնությամբ հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորմանը:
Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտարարել է, որ Կիեւը կհամաձայնի արձանագրել իր չեզոք եւ միջուկազերծ կարգավիճակը, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի հինգերորդ հոդվածին համահունչ անվտանգության երաշխիքներ տրվեն: Կիեւը համարում է, որ երաշխավորների թվում կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (որոնց թվում՝ Ռուսաստանը), ինչպես նաեւ Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը եւ Թուրքիան:
Մոսկվան իր հերթին համաձայն է, որ անվտանգության երաշխքիները տրամադրվեն ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ուկրաինային եւ Եվրոպայի բոլոր երկրներին: