ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի քվեարկությունը համաշխարհային հանրության նշանակալի քայլ է անվանել։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախօրեին որոշել է կասեցնել Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման եւ ռուս զինվորականների՝ մարդու իրավունքների կոպիտ եւ համակարգված ոտնահարումների համար։
Բայդենը խոստացել է ամբողջ աշխարհում ընդլայնել համագործակցությունը «պատասխանատու պետությունների» հետ: Սպիտակ տան առաջնորդն ասել է, որ նրանց օժանդակությամբ Ռուսաստանի կատարած ռազմական հանցագործությունների ապացույցներ կհավաքեն, ՌԴ-ին կմեկուսացնեն միջազգային հարթակում եւ կուժեղացնեն տնտեսության վրա ճնշումը: