Հնդկական Deccan Chronicle պարբերականն անդրադարձել է կիրակի Ֆրանսիայում մեկնարկելիք նախագահական ընտրությունների առաջին փուլին, որում Էմանուել Մակրոնը պայքարում է երկրորդ ժամկետի համար:
Ֆրանսիայի եւ առհասարակ Եվրոպայի ապագա քաղաքական ուղղվածության համար վճռորոշ ընտրությունների առաջին փուլով կորոշվի, թե որ երկու թեկնածուները կանցնեն ապրիլի 24-ին անցկացվելիք երկրորդ փուլ:
Հարցումները ցույց են տալիս, որ եզրափակիչ փուլում կլինեն Մակրոնն ու Լը Պենը, որոնք կրկնելու են 2017-ի իրենց մենամարտը, երբ կենտրոնամետ թեկնածուն դարձավ Ֆրանսիայի Հանրապետության ամենաերիտասարդ ղեկավարը:
Սահմանադրական խորհուրդն արձանագրել է ընդհանուր առմամբ 12 թեկնածուների: Վերջին հարցումները Մակրոնին առաջնություն են տալիս առաջին փուլում (27 %): Երկրորդ եւ երրորդ արդյունքներն, ինչպես սպասվում է, պետք է ցույց տան «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը (23,5 %) եւ «Չենթարկված Ֆրանսիա» ձախ շարժման հիմնադիր Ժա Լյուկ Մելանշոնը (17,5 %):