Գերմանիայի դաշնային կառավարությունը 7 միլիարդ եվրո կտրամադրի Ուկրաինայի պատերազմի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից քիչ թե շատ տուժած գերմանական ընկերություններին:
Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները նշել է, որ կառավարությունը կանի հնարավորը՝ պատերազմի հետեւանքով տուժած գերմանական ընկերություններին սատարելու համար:
Միաժամանակ նախարարը նշել է, որ այդ գումարով հնարավոր չի լինի հատուցել բոլոր կորուստները: Նա հավելել է, որ փաթեթը սոսկ չնախատեսված շոկային երեւույթը հաղթահարելու միջոց է, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել բիզնեսում առաջացած կառուցվածքային ճեղքերը:
«Փաթեթը չի չեղարկում շուկայի օրենքները, սա հարկատուների գումարն է»,- ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարը: