Մարտի 25-31-ը գրանցվել է միջինը օրական 139 հազար 967 նոր դեպք: Հավելվածում նշվում է նաեւ մարտի 25-31-ը հոսպիտալացումների թվի 8% աճ, իսկ ինտենսիվ թերապիայի ընդունման դեպքերի աճը կազմել է 3,6%: Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների օրական թիվն աճել է 5,8%-ով։
Չինական «Հուանցյու Շիբաո» («Global Times») պարբերականը հայտնել է, որ CovidTracker հավելվածը Ֆրանսիայում նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրել է վարակների 18,2%-ով աճ:
Հանրային առողջապահական գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի բնակչության 80,9 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, իսկ 79,5%-ը ստացել է ամբողջական պատվաստում:
Ապրիլի 10-ին նշանակված նախագահական ընտրություններին պատրաստվող Ֆրանսիան ապրիլի 5-ին հաղորդել էր կորոնավիրուսով վարակման ավելի քան 203 հազար նոր դեպքերի մասին:
Ներկայում Ֆրանսիայում հոսպիտալացված է ՔՈՎԻԴ-19-ով վարակված ավելի քան 23 հազար հիվանդ: Նրանցից 1552-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է:
Ֆրանսիան արդեն վերացրել էր ՔՈՎԻԴ-19-ի դեմ բոլոր սահմանափակումները։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեն Մորգան Բոմսելը ֆրանսիական BFM TV-ին հայտնել է, որ համաճարակը դեռ չի ավարտվել: