Ռուսաստանը չեղարկում է համաճարակի պատճառով կիրառվող սահմանափակումները եւս 52 երկիր թռիչքների համար։
ՌԴ կառավարության համապատասխան որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Խոսքը վերաբերում է կանոնավոր եւ չարտերային թռիչքների սահմանափակումների վերացմանը դեպի Չինաստան, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Ֆիլիպիններ, Քուվեյթ, Թուրքիա, Հարավային Աֆրիկա, Ալժիր, Արգենտինա, Թաիլանդ, Աֆղանստան, Բահրեյն, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բոտսվանա, Բրազիլիա, Վենեսուելա, Վիետնամ, Հոնկոնգ, Եգիպտոս, Զիմբաբվե, Հնդկաստան, Ինդոնեզիա, Հորդանան, Իրաք, Քենիա, Հյուսիսային Կորեա, Կոստա Ռիկա, Լիբանան, Լեսոտո, Մավրիկիոս, Մադագասկար, Մալայզիա, Մալդիվներ, Մարոկկո, Մոզամբիկ, Մոլդովա, Մոնղոլիա, Մյանմար, Նամիբիա, Օման, Պակիստան, Պերու, Սեյշելներ, Սերբիա, Սիրիա, Տանզանիա, Թունիս, Ուրուգվայ, Ֆիջի, Շրի Լանկա, Եթովպիա եւ Ջամայկա:
Թռիչքներն այս երկրներ այսուհետ կսահմանափակվեն միայն օդային փոխադրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի եւ երկրների ավիացիոն իշխանությունների միջեւ առանձին համաձայնագրերի դրույթներով։
Ռուսական ավիաընկերությունների համար միջազգային չվերթերի բացումը ներկայում դժվարություններ է կրում նաեւ ԵՄ եւ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում. օտարերկրյա օդանավակայաններում օդանավերի ձերբակալման սպառնալիքի պատճառով ռուսական ավիաընկերությունները ստիպված են եղել զգալիորեն կրճատել թռիչքների ծրագրերը:
Մարտի սկզբին Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել էր Ռուսաստանի կողմից փոխադարձ հիմունքներով դեպի Իրան, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ անկանոն եւ կանոնավոր թռիչքների նկատմամբ ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սահմանված սահմանափակումների վերացման մասին։
Այս պահին ամբողջությամբ հանվել են նաեւ դեպի Բելառուս, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա եւ Կուբա թռիչքների սահմանափակումները։